Search
Close this search box.

Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում. Փարաքարի միջնակարգ դպրոցում հսկայական փլուզում է տեղի ունեցել

Ժամը 07։30-ի սահմաններում Փարաքարի միջնակարգ դպրոցում փլուզում է տեղի ունեցել։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ փլուզումը տեղի է ունեցել դպրոցի հանդիսությունների սրահում, որը տևական ժամանակ է, չի շահագործվում, և փլվել է հսկայական 2 բետոնե պանելները։

Բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն դպրոցի տնօրինությունը դեռ ամիսներ առաջ նշված հատվածը սահմանազատել է, որպեսզի երեխաներն անզգուշաբար չհայտնվեն այդ հատվածում։ Իրավիճակի մասին արդեն տեղեկացվել է մարզպետարան, և դպրոցի աշխատակազմը սպասում է, թե երբ կժամանեն մարզպետարանից, որպեսզի, ինչպես ժողովուրդն է ասում, խելք-խելքի տան, խնդիրը լուծեն, քանի որ դպրոցն այդքան ֆինանսներ դժվար ունենա։ Դրա համար կամ պետք է մարզպետարանը ձեռք մեկնի դպրոցին կամ՝ կառավարությունը։

Դպրոցը շահագործման է հանձնվել 1971 թվականին, այս պահին ունի 600-ից ավելի աշակերտ։

Please enter a valid URL