ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ հունիսի 10-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 48 հարց, որից 45-ը չի զեկուցվում: Եվս մեկ հարց գաղտնի է:
Նշենք, որ կառավարության նիստը վարում է փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը, քանի որ Նիկոլ Փաշինյանն արձակուրդում է եւ մասնակցում է քարոզարշավին:
Օրակարգում են, մասնավորապես, հետեւյալ հարցերը.
— «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկության մասին
— Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի Մեսրոպ Մաշտոց պողոտայի N 48 հասցեի հուշարձանի փոփոխման մասին,
— Հայաuտանի Հանրապետության Երևան քաղաքի Հանրապետության հրապարակ 4 հասցեում գտնվող Հայաստանի պատմության թանգարան հուշարձան-շենքի փոփոխման մաuին
— Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների 2021/2022 ուսումնական տարվա անվճար ուսուցմամբ (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերը հաստատելու մասին եւ այլ հարցեր: