«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Չնայած այն հանգամանքին, որ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը գրվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երկրորդ համարում, բայց հակասական տրամադրություններ կան նրա եւ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի միջեւ: Նրանք այնքան էլ հաշտ չեն, չնայած փորձում են ցույց տալ, թե իրենց միջեւ խնդիրներ չկան:
Ըստ մեր տեղեկությունների՝ անգամ Արարատ Միրզոյանն իր մտերիմ շրջապատին ասել է, որ քարոզարշավին ակտիվ մասնակցություն չի ունենալու, գուցե մի քանի տեղ գնա, ներկա գտնվի, բայց չի շրջելու: Ամեն դեպքում, Նիկոլ Փաշինյանի համար վստահելի մարդիկ են համարվում միայն Սուրեն Պապիկյանն ու Ալեն Սիմոնյանը, եւ հենց նրանք են միշտ լինում Նիկոլ Փաշինյանի կողքին շրջայցերի ժամանակ:
Այս պահի դրությամբ Նիկոլ Փաշինյանի կողքին չենք տեսնում նաեւ կառավարության աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանին, խորհրդական Արայիկ Հարությունյանին, Էդուարդ Աղաջանյանին. նրանք պարզապես մի քանի հանդիպման են մասնակցել Երեւանում:
Ըստ տեղեկությունների՝ վերջիններս այնքան էլ լավ հարաբերությունների մեջ չեն Նիկոլ Փաշինյանի հետ:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։