Պատիվ ունեմ դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը ռուս հաղորդավար Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում ասել է, որ Ղրիմը ռուսական է։ Սոլովյովի՝ «ու՞մն է Ղարաբաղը» հարցին Վանեցյանն ասել է Крым наш: Ճշտող հարցին՝ հայերի՞նը, թե ռուսներինը, Վանեցյանն ասել է, որ Ղրիմը ռուսական է, և ժողովրդի ինքնորոշման իրավունքը պետք է հարգվի։