Search
Close this search box.

61-ամյա տղամարդը գնդակահարել է երկու դատական կարգադրիչի. Արտակարգ դեպք՝ Սոչիում

Սոչիում փոխհրաձգության ժամանակ երկու դատական կարգադրիչ է սպանվել, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Հանցագործն արդեն ձերբակալված է: Նա 61-ամյա տղամարդ է: Կրակը բացել է չգրանցված զենքից:

Նախնական տեղեկություններով, դատական կարգադրիչները գնացել են ձերբակալվածի տուն, որը դատարանի որոշմամբ պետք է քանդվի: Տանտերը սկսել է կրակել, արդյունքում 3 կարգադրիչներից երկուսը մահացել են, երրորդը կարողացել է հեռանալ:

Please enter a valid URL