Search
Close this search box.

Ուշադրություն. ՀՀ-ում բնակվող արցախցիները ևս կարող են մասնակցել ընտրություններին

Շուշեցի Նարե Սիմոնյանը ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել ՀՀ-աբնակ արցախցիների ընտրելու իրավունքի մասին: Ստորև ներկայացնում ենք այն.
«Ուշադրություն, սիրելի ՀՀ-ում բնակվող արցախցիներ:

Դուք կարող եք մասնակցել հունիսի 20-ին կայանալիք ընտրություններին՝ անկախ գրանցումից և ըստ փաստացի բնակության վայրի: Անհրաժեշտ է անձնագրով, սոցքարտով և նաև ծննդյան վկայականով (այս մեկը համոզված չեմ, որ պարտադիր է) մոտենալ ձեր բնակության վայրի անձնագրային բաժանմունք, նշել, որ Արցախի գրանցում ունեք, բայց բնակվում եք ՀՀ-ում և ցանկանում եք մասնակցել ընտրություններին: Անձնագրայինը կընդունի դիմումը և որևէ առարկություն չունենալու դեպքում եռօրյա ժամկետում կտրամադրի տեղեկանք՝ ընտրություններին մասնակցելու համար: Դիմել կարող եք մինչև հունիսի 11-ը: Ներքևում կտեղադրեմ ընտրական օրենսգրքի հոդվածը, բայց իմացեք, որ ԱՆՁԱՄԲ ԱՅՍՕՐ ԳՆԱՑԵԼ ԵՄ ԱՆՁՆԱԳՐԱՅԻՆ ՈՒ ՃՇՏԵԼ ԱՅՍ ԱՄԵՆԸ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Հոդված 10.

Ընտրողներին ցուցակում ընդգրկելը

5. Հայաստանի Հանրապետությունում հաշվառում չունեցող ընտրողներն Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ քվեարկությանը մասնակցելու համար քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ լիազոր մարմին ներկայացնում են դիմում` ընտրողների ցուցակում ժամանակավորապես ընդգրկվելու մասին` նշելով քվեարկության օրը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու վայրի հասցեն: Լիազոր մարմինը դիմումը ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, ընտրողին ընդգրկում է քվեարկության օրը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում և այդ մասին նրան տրամադրում տեղեկանք: Դիմումի և տեղեկանքի ձևերը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը»:

Please enter a valid URL