«Ժողովուրդ» թերթը գրում է. «Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը հունիսի 4-ին որոշել է ՀՀ կառավարության 2021թ. մայիսի 13-ի թիվ 786-Ն որոշմամբ նախատեսված միջոցներից 41.1 միլիոն դրամը բաշխել մարզի համայնքներին՝ համաձայն որոշման հավելվածի:
Մարզպետն իր որոշման կատարման հսկողությունը դրել է մարզպետարանի ֆինանսական և սոցիալտնտեսական զարգացման, քաղաքաշինության, ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչությունների վրա։ Որոշման հավելվածը չի հրապարակվել Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքում։
ՀՀ կառավարության որոշումների մեջ, որոնք հրապարակված են ՀՀ կառավարության պաշտոնական կայքում, բացակայում է թիվ 786-Ն որոշումը, և հայտնի չէ, թե ինչ նպատակով են խորհրդարանական արտահերթ ընտրություններից առաջ համայնքներին պետական բյուջեից գումարներ հատկացվում»։