«Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ–ի տնօրեն, իմքայլական Վիլեն Գաբրիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Բարի երեկո ընկերներ, եկել եմ ասեմ, որ մի քանի ամիս առաջ, ես անձնական պատրաստակամություն եմ հայտնել փոխանակվելու որևէ գերու հետ:
Այն ժամանակ, ինձ ծաղրելով, հեգնելով ասեցին անլուրջ ես, փիառիծա ես լինում: Այո, միգուցե նմանատիպ ասելիքի մեջ կա դրա եռանգը և ավելի շատ միամտության եռանգը, բայց կարծում եմ չկա մեկը, որ կկասկածի ազնիվ պատրաստակամությանս վրա:
Հիմա այսօր Սերժը պահանջ է ներկայացնում, Նիկոլը ի պաշտոնե պատրաստակամություն է հայտնում, չնայաց իզուր, որովհետև անձամբ ես կասկած չունեմ, որ Աշոտը իր անձնական հատկանիշներից ելնելով, եթե իմանա, որ հնարավորություն կա նման բանի, պատվով կհամաձայնվի:
Հիմա կրկին հաստատում եմ փոխանակվելու պատրաստակամությունս, ոչ միայն որպես անձ, այլ նաև, որպես կառավարող ուժի ղեկավար մարմնի անդամ: Նիկոլը որպես ՀՀ Վարչապետի պաշտոնակատար ի պաշտոնե երաշխավորում է իր որդու պատրաստակամությունը, չնայաց Նիկոլը ասում է բոլորի դեմ, ես ինձ իրավունք եմ վերապահում ասեմ, հրաշալի կլինի, եթե կստացվի բոլորի դեմ, բայց եթե չստացվի, պատրաստենք մեկը մեկի դեմ:
Ունեմ նաև առաջարկ, որը ամենևին պայման չէ, եթե չհամաձայնվեն էլի օքեյ է, բայց հույս ունեմ, որ իրենք այնքան ուժեղ տղերք են, որ կարողանան ինձ Վիլենչիկին ու իմ ընկեր Աշոտիկին փոխանակեն, անգամ մեկը մեկի դեմ:
Առաջարկս հետևյալն է, մեր հետ միասին նման հրապարակային պատրաստակամություն ստանձնեն Միշիկը ու Լյովկան: Սակայն, եթե չստանձնեն, իմ ու Աշոտի անունից երաշխավորում եմ ցանկացած գերի եղբոր հետ փոխանակման մեր պատրաստակամությունը:
Մեր գերիից կարևոր բան մենք չունենք, որ ճամբարից ուզում է լինենք: Խոդ տվեք ձեր կապերը ուժեղներ, մենք պատրաստենք:
Շնորհակալություն ուշադրության համար
հարգանքով՝
#ՕմարիԱրծիվ
նավակ Ճոճողը