Search
Close this search box.

Նոր մանրամասներ՝ հիվանդանոց տեղափոխված 11 երեխաների մասին

Սուր գաստրոէնտերիտ» նախնական ախտորոշմամբ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում» հոսպիտալացված 11 սաներից մեկը՝ ծնողների ստորագրությամբ դուրս է գրվել հիվանդանոցից:

Երեխայի առողջական վիճակը բժիշկները բավարար են գնահատել: Նա բուժումը կշարունակի տնային պայմաններում՝ մանկաբույժի հսկողության ներքո: Այժմ բժշկական կենտրոնում բուժումը շարունակում է 10-ը երեխա:

Հիշեցնենք, որ  Երևանի մանկապարտեզներից մեկի 11 սան՝ սրտխառնոց, փսխում և ընդհանուր թուլություն ախտանշաններով, տեղափոխվել է «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ։

Պատճառը պարզելու նպատակով մանկապարտեզում իրականացվում է համաճարակաբանական հետազոտություն։ Լաբորատոր հետազոտության նպատակով իրականացվում են նմուշառումներ։ Աշխատանքներն ընթացքի մեջ են։

ՀՀ առողջապահության նախարարություն

Please enter a valid URL