Նախընտրական քարոզարշավը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը սկսել է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքից: ԲՀԿ-ն ընտրությանը մասնակցում է «Անվտանգ հայրենիք, հզոր պետություն» կարգախոսով: «Հայաստանում առաջին հերթին պետք է կարգավորվի անվտանգության խնդիրը»,- աբովյանցիների հետ հանդիպմանը հայտարարել է Գագիկ Ծառուկյանը: ԲՀԿ առաջնորդը եղել է նաև Նոր Հաճնում: Ծառուկյանը կարևոր է համարել քաղաքի ադամանդագործության երբեմնի ավանդույթներն ու համբավը վերականգնելու գործը: