Search
Close this search box.

Բաքվում ընթանում է լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանի գործով դատավարությունը

Ադրբեջանցի զինվորականների կողմից գերեվարված լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանի գործով դատական նիստն ընթանում է Բաքվի Յասամալի շրջանային դատարանում: Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը։

Նշվում է, որ նրան մեղադրանք է առաջադրվել «վարձկանություն», «ահաբեկչություն», «Ադրբեջանի պետական սահմանի ապօրինի հատում» հոդվածներով:

Հայտնի է, որ 2015-ին Էուլջեքչյանը ստացել է Հայաստանի քաղաքացիություն, 2019-ին տեղափոխվել է սկզբում Երևան, այնուհետև` Շուշի։ 2020թ. նոյեմբերի 10-ին նրան և Մարալ Նաջարյանին գերի էին վերցրել ադրբեջանցի զինվորականները։

Please enter a valid URL