Search
Close this search box.

Պաշտպանության նախարարությունը հայտնում է

Հունիսի 6-ին, 4-րդ զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Հ. Ավետյանի ղեկավարությամբ, ստուգայցեր են իրականացվել ենթակա զորամասերից մեկի մարտական դիրքերում:

Աշխատանքային խումբը ստուգել է մարտական հերթապահության կազմակերպման ընթացքը, կատարված ինժեներական աշխատանքներն ու հենակետերի կահավորման պայմանները, զինծառայողների պատրաստության աստիճանը, ֆիզիկական և բարոյահոգեբանական վիճակը։

Հետագա ծառայության կազմակերպման վերաբերյալ ցուցումներ են տրվել պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին։

Please enter a valid URL