Ռոբերտ Քոչարյանը և Նիկոլ Փաշինյանն այս ընտրություններով ընդամենը վրեժխնդրության հարց են լուծում։ Այս մասին այսօր ՀԱԿ նախընտրական ծրագրի ներկայացման ժամանակ ասաց առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։
«Ռոբերտ Քոչարյանը չի էլ թաքցնում, ասում է՝ ես գալու եմ, բոլորին մեկ-մեկ պատժելու եմ մինչև վերջ։ Նա ուրիշ բան չգիտի։ Ռոբերտ Քոչարյանն իր բնավորությամբ գիտե՞ք ինչպիսին է, եթե մանկապարտեզում մի երեխա պատահաբար իր ոտքը տրորել է, այդ երեխայից ինքը հետագայում հաստատ հաշիվ պահանջելու է, պատժելու է։ Այդպիսի մարդ է։ Առյուծի պատմությունը, Նիկոլը ինչ-որ սրբապատկեր էր սարքել՝ առյուծին հեծած նկարով, պտտվում էր, ցույց էր տալիս, Քոչարյանն էլ սկսեց մի կես ժամ ապացուցել, թե ինչ լավ բան է արել, գնացել առյուծներ է խփել, իր նման հարուստ միլիարդատերերի հետ հարցեր է լուծել»,- նշեց նա։