Search
Close this search box.

Հայկական կողմն այնպես է անում, որ գերեվարված վեց զինծառայողները չվերադառնան. Բորիս Ավագյան. «Փաստինֆո»

Գերեվարված հայ զինծառայողներին վերադարձնելու հարցում հայկական կողմի քայլերը նկատելի չեն. «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի նախկին տեղակալ, Խծաբերդից գերեվարված շիրակցի զինծառայողների վերադարձի հարցում ներգրավված Բորիս Ավագյանը։

Ռազմագերիները, ըստ Ավագյանի, կարող են հայրենիք վերադառնալ ռուսական կողմի ջանքերով։

«Հայկական կողմն անում է այնպես, որ գերեվարված վեց զինծառայողները չվերադառնան»,- ասաց Ավագյանը։
Անդրադառնալով տեղեկություններին, թե եռակողմ բանակցությունները տապալվել են, սակայն ՀՀ ՊՆ-ից վստահեցնում են, որ բանակցությունները վերսկսվել են՝Ավագյանը հիշեցրեց, որ յոթ ամիս է՝ իշխանությունները նույն տեղեկություններն են հարազատներին փոխանցում և արդյունք ցույց չեն տալիս։

«Եթե կարողանան համոզել մեզ, որ բանակցությունները չեն տապալվել, ուրեմն ուզում ենք գերիների վերադարձը տեսնենք։ Եթե խոսենք Խծաբերդից գերեվարված շիրակցիների հարազատների հետ՝ յոթ ամիս է խոստանում են, որ հեսա բանակցությունները լինելու են, հեսա բոլորը վերադառնալու են և այլն։ Անցել է յոթ ամիս, ՌԴ ջանքերով վերադարձել է նրանցից ութ հոգի, ո՞ւր են մնացածը, կարո՞ղ են վերադարձնել, թե չեն կարող»։

Գործող իշխանությունները, ըստ Ավագյանի, նպատակահարմար են գտնում որևէ հստակ քայլի չդիմել, միևնույն ժամանակ, երբ արդյունքներ չկան, Արսեն Թորոսյանը հայտարարում է, որ բանակցությունները շատ լավ են ընթացել։ Ավագյանը պնդում է՝ բանակցությունները դրական կավարտվեն, երբ գերեվարվածների մի խումբը կվերադառնա հայրենիք։

«Մնացածը պոթետիկա է։ Տաֆտալոգիական խոսակցություններից հոգնել ենք։ Մենք երեք տարի է գործող իշխանություններից լսում ենք տաֆտալոգիա ու արդեն բոլորս կուշտ ենք։ Հիմա մի բան ենք ուզում՝ երեխաները վերադառնան ՀՀ, մնացածը՝ թե խոսում են, բանակցում են՝ մեզ հետաքրքիր չէ»։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում

Please enter a valid URL