Search
Close this search box.

Փաշինյանի ու Քոչարյանի ձայները իրար մոտ են. GALLUP-ի հարցման արդյունքները

Քիչ առաջ տեղի  ունեցավ «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանի հերթական  մամուլի ասուլիսը:

Այսպիսով, նոր հարցման արդյունքների համաձայն` վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած ՔՊ-ն ընդամենը 1․8 տոկոսային կետով է գերազանցում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքին։

Ըստ հարցման՝ եթե խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայանային այս կիրակի, «Քաղաքացիական պայմանագրի» օգտին կքվեարկեր հարցման մասնակիցների 22․4 տոկոսը, իսկ «Հայաստան» դաշինքի՝ 20․6 տոկոսը։

Նրանց հաջորդում է «Բարգավաճ Հայաստանը», «Պատիվ ունեմն» ու «Հանրապետությունը»:

Please enter a valid URL