Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են վերջերս գերեվարված հայ զինծառայողներին։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել է ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:
ԿԽՄԿ-ի ներկայացուցիչները ծանոթացել են հայ գերիների պահման պայմաններին և առողջական վիճակին։
«Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն արդեն այցելել են հայ զինծառայողներին, ծանոթացել նրանց պահման պայմաններին և առողջական վիճակին, ինչպես նաև օգնել են կապ հաստատել ընտանիքների անդամների հետ»,-ասել է նա: