Search
Close this search box.

Նիկոլ Փաշինյանը վախենում էր բանակից և դրա համար արեց ամեն ինչ այն քանդելու համար․ ինչ են խոսել Սերժ Սարգսյանն ու Նիդերլանդների դեսպանը

Այսօր ՀՀԿ կենտրոնակայանում կուսակցության նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին: Այս մասին հայտնում են ՀՀ 3-րդ նախագահի գրասենյանկից։

Դեսպանի խնդրանքով Սերժ Սարգսյանը հանգամանորեն ներկայացրել է «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական ծրագրի հիմնական ուղղությունները։

Նախագահն անդրադարձ է կատարել նաև Հայաստանում և տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, Հայաստան-ԵՄ հարաբերությունների ներկայիս խնդիրներին, Արցախյան վերջին պատերազմի ժամանակ միջազգային հանրության վերաբերմունքին, պոպուլիստական կառավարության գործունեության արդյունքում մեր երկրում առաջացած ճգնաժամային իրավիճակին:

Որակելով միջազգային ինստիտուտների արձագանքները 44-օրյա պատերազմին որպես «իներտ», ՀՀԿ ղեկավարը շեշտել է.

7STOPPED
«Այսքանից հետո ես իմ ժողովրդին ինչպե՞ս բացատրեմ, որ միջազգային կառույցների կարծիքը պետք է հարգել»։

Խոսելով, մասնավորապես, հայկական բանակում 2018-ից հետո առաջացած խնդիրների մասին՝ նախագահ Սարգսյանը նաև ընդգծել է.

«Նա (Նիկոլ Փաշինյանը) վախենում էր բանակից և դրա համար արեց ամեն ինչ այն քանդելու համար»։

Please enter a valid URL