Առաջիկա օրերին մի հաղորդագրություն կլինի պետական դավաճանության դեպքի բացահայտման մասին: Ինձ զեկուցել են, որ խոսքը պրոֆեսիոնալ զինվորականի մասին չէ, այլ կամավորական ջոկատներից մեկի հրամանատարի:
Պարզվում է, որ նա պատերազմի ժամանակ, լինելով ռազմի դաշտում, եղել է ադրբեջանական հատուկ գործակալությունների գործակալ և Հադրութի շրջանի մեր ուժերի տեղակայման ու այլ կարգի լրտեսական տեղեկություններ է հայտնել հակառակորդին: Արարատի մարզի Գեղանիստ գյուղում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանն ասաց, որ ԱԱԾ-ն այդ մարդուն ձերբակալել է. «Ես գիտեմ նրա անուն ազգանունը, գիտեմ այն ջոկատի անունը, որի ներկայացուցիչ է եղել նա: