Search
Close this search box.

Քրեական հեղինակություն համարվող «Քյավառցի Ռաֆոն» հարցաքննվել է եւ տուժող է ճանաչվել

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ քրեական հեղինակություն համարվող Ռաֆայել Մարդոյանը՝ «Քյավառցի Ռաֆոն», տուժող է ճանաչվել՝ օրերս Մոսկվա կինոթատրոնի դիմաց տեղի ունեցած սպանության գործով։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ հունիսի 2-ին Երևան քաղաքի Աբովյան փողոցում՝ Մոսկվա կինոթատրոնի մոտ սպանվել է քրեական հեղինակություն համարվող Ռաֆայել Մարդոյանի՝ «Քյավառցի Ռաֆոյի» վարորդը՝ 50-ամյա Հովհաննես Վարդանյանը, սակայն քիլլերի թիրախում եղել է հենց ինքը՝ Ռաֆայել Մարդոյանը։

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ դեպքից անմիջապես հետո Ռաֆայել Մարդոյանը տեղափոխվել էր վարույթն իրականացնող մարմնի մոտ։ Վերջինս նախ հարցաքննվել է որպես վկա, հետագայում նաեւ ճանաչվել տուժող։
Պաշտոնապես հաստատվել է, որ քիլլերի նպատակը եղել է ոչ թե Ռ. Մարդոյանի վարորդի՝ Հովհաննես Վարդանյանի սպանությունը, այլ հենց՝ Մարդոյանի։

Please enter a valid URL