Այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում անհետ կորած զինծառայողի հարազատ Արսեն Ղուկասյանն անդրադարձել է ԱՄՆ-ում բնակվող Քրիստինե Հալաջյանին, ով իրեն թույլ էր տվել անթույլատրելի հայտարարություններ անել զոհված զինծառայողների մարմինների թեմայի վերաբերյալ:
«Աղջիկ ջան, եթե դու ինֆորմացիային չես տիրապետում, նորից եմ քեզ ասում, ավելի լավ ա՝ լայվեր չանես: Դու գումարներից ես խոսում, թվերը սխալ ես ասում»,-ասել է նա՝ ներկայացնելով, թե իրականում որքան գումար են ստանում զոհված զինծառայողների ընտանիքները:
«Բայց հիմա, լսի՝ ինչ եմ ասում քեզ, աղջիկ ջան: Պատրաստ ենք բոլորս մեզ տված փողեր տանք քեզ, հաշվեհամարդ ասա, սաղ ուղարկենք: Բայց դու էլ պետք է տաս ինձ իմ զոհված ախպորն ու իմ անհետ կորած ախպոր բալին: Ինձ էտ փողերը պետք չեն, ինձ իրենք են պետք: Տալիս եմ սաղ քեզ, բեր իմ ախպորը տուր ինձ: Չգիտես՝ ինչի մասին ես խոսում, մի խոսա: Թքած ունեմ ամենամեծ փողի վրա: Ասում է՝ կարգին կարող եք ապրել այդ փողով: Դու հասկանո՞ւմ ես, մենք մեր մեռելն աճուրդի չենք հանում, աղջիկ ջան, որ մեզ փող տան, մենք էլ ձայն չհանենք, կամ ասենք, որ հենա ախպերս զոհվեց, այսքան փող տվեցին, կապրենք: Իմ ախպերը ողջ մնար դրանից տասնյակ անգամներով շատ կվաստակեր: Էտ ինչ համեմատականներ ես անում, զուգահեռներ ես անցկացնում»,-ասաց նա: