Search
Close this search box.

Սասուն Միքայելյանի հարազատ գյուղում արդեն գիտեն ում են ընտրելու․ Փաշինյանն այլևս ընդունելի չէ

«Հրապարակ» թերթը գրում է. «Սասուն Միքայելյանը թեեւ ընտրություններին չի մասնակցում, բայց հարազատ գյուղում՝ Հրազդանի Վանատուր թաղամասում, նրա կարծիքի հետ հաշվի են նստում։ Վանատուրում Փաշինյանի կերպարն այլեւս ընդունելի չէ:

Մեր տեղեկություններով, վանատուրցիների մեծ մասը հակված է քվեարկել ՀՀ առաջին նախագահի օգտին: «Լեւոն Տեր-Պետրոսյանին․․․ գյուղում բոլորն էլ իրեն են ընտրելու»,- ասաց գյուղացիներից մեկը: Սասուն Միքայելյա՞նն է այդպես «հրահանգել»։ «Որոշված է, էդպես է պետք»:

Լավատեղյակներն ասում են, որ եթե Վանատուրում նման տրամադրություն է, ուրեմն «կամանդիրի» գործոնն է դեր խաղացել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Please enter a valid URL