Search
Close this search box.

Փաշինյանն այսօրվա կառավարության նիստում ստե՞ց զոհված զինծառայողների մարմինների մասին խոսելու ժամանակ. Գրառման տարածումը խրախուսվում է

Կառավարության նիստում այսօր բարձրաձայնվեց զոհված զինծառայողների դիերի նկատմամբ պետության ցուցաբերած անարգանքի հարցը:

Սկզբում խոսեց առողջապահության նախարարը և դողացող ձայնով պատմեց, թե քանի տեղ է բացվել դատաբժշկական կենտրոն, քանի սարք և որքան գումար է ծախսվել այդ ծրագրի վրա, որքան «ջանք» են իրենք ներդրել այդ աշխատանքի մեջ, բայց արի ու տես, որ գեթ մեկ բառ չասվեց այն մասին, թե ԻՆՉՈՒ՞ ԷԻՆ ԴԻԵՐԸ ՆԿՈՒՂԻ ՀԱՏԱԿԻՆ և ԻՆՉՈՒ՞ ԷԻՆ ՏԵՂԱՓՈԽԵԼ ԴԻԵՐԸ ՄԻ ԿԵՆՏՐՈՆ, ՈՐՏԵՂ ՉԿԱՆ ՊԱՏՇԱՃ ՊԱՅՄԱՆՆԵՐ:

Ինչու՞ տիկին նախարարի պաշտոնկատար… Դուք այդպես էլ չպատասխանեցիք: Իսկ ձեր ծախսած գումարների նպատակային լինելը դեռ քննվելու է՝ անհոգ եղեք՝Հետո խոսեց կպիտուլյանտը և սկսեց բարբաջել, որ իրենք «փոխում են համակարգը», բայց չեն կարողանում փոխել մարդկանց… նաև հավելեց, որ այդ դիահերձարանի աշխատակիցները ազատվել են աշխատանքից: Կապիտուլյանտը նաև նշեց, որ 2018 թվականի մայիսից առաջ Հայաստանում սեկվենատոր գոյություն չի ունեցել և ԱՌԱՋԻՆ ՍԵԿՎԵՆԱՏՈՐԸ գնվել է հենց 2018 թվականից հետո՝ պատերազմից առաջ, իսկ 2-րդ սեկվենատորը ձեռք է բերվել պատերազմից հետո:

Ստախոս կապիտուլյանտը հերթական անգամ փորձում է մոլորեցնել բնակչությանը հերթական ստով, քանի որ իրենց իսկ ՕՊՏԻՄԱԼԱՑՎԱԾ «ՁԻԱՀ կանխարգելման հանրապետական կենտրոնում» սեկվենատոր ԵՂԵԼ է 2013 թվականից, իսկ «Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնում» սեկվենատոր ԱՌԿԱ է 2016 թվականից: Այդ սեկվենատորները ՉԵՆ գործարկվել: Իսկ «Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնին» 2017 թվականին հայաստանում գործարարների ջանքերով ՆՎԻՐԵԼ են հերթական սեկվենատորը:

Կապիտուլյանտը կրկին փորձում է արդարանալ և մեղքը գցել քաղաքացու՝ այս պարագայում բուժաշխատողի վրա: Մարդը ի՞նչ կապ ունի սառնարանի բացակայության հետ… Մարդը՞ պետք է գումար ներդներ սառնարան գնելու, այդ սառնարանային համակարգը տեղադրելու և աշխատացնելու համար… Բուժաշխատողին ինչու՞ են ազատել աշխատանքից… Ո՞րն է նրա մեղքը…

Գրառման տարածումը խրախուսվում է:

Հ.Գ. Ստախոս կապիտուլյանտին հեռացնելու ենք ու մեջքներս ուղղենք, որ ապրենք:

Բժիշկ Գևորգ Գրիգորյան

Please enter a valid URL