Քիչ առաջ իմ ելույթի ժամանակ խոսում էի Հայաստանում պղծված դիակների մասին: Որպես արձագանք, նախագահողն իրեն թույլ է տալիս վիրավորական արտահայտություն անել իմ հասցեին: Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
«Տիկին Նազարյան, ամբիոնից պահանջում եմ ներողություն խնդրել ձեր լկտի պահվածքի համար, այլապես ավելի կոշտ եմ լինելու: Դուք իրավունք չունեք որևէ գնահատական տալ իմ ելույթից հետո»,-ասաց Թովմասյանը։
Նշենք, որ տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես է Նազարյանը Թովմասյանի ելույթից հետո «իդիոտկա» անվանում նրան:
Նազարյանն իր հերթին հայտարարեց, թե չի խոսում իր զգացմունքների մասին, չի նշանակում, որ չի ցավում. «Մենք էլ ենք մարդ, մենք էլ համբերություն ունենք»: