Search
Close this search box.

ՀՀ առողջապահության նախարարությունը նոր հաղորդագրություն է տարածել

Հաշվի առնելով մամուլում և համացանցում շրջանառվող տեղեկատվությունը` ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի Աբովյանի մասնաճյուղում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ, առողջապահության նախարարությունը հայտնում է`

Ընդհանրապես, դիերը սառնարանային պայմաններում պահվում են +2,+3, +4 ջերմաստիճանի պայմաններում: Հարկ ենք համարում նշել, որ դիերի պարկերը նախարարությանը տրամադրել է «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեն: Դրանք հատուկ նախատեսված են դիակների և մասունքների պահպանման համար: Ի դեպ, վերջիններն օգտագործվել են ինչպես Ապրիլյան պատերազմի, այնպես էլ` Արցախյան երկրորդ` 44-օրյա պատերազմի ժամանակ` դիտարկվելով արտակարգ իրավիճակներում և պատերազմական գործողությունների ընթացքում, մեծաքանակ զոհերի դեպքում, դիակների տեղափոխման պահպանման համար նախատեսված հատուկ պարկեր:

Նշենք, որ այդ պարկերի վրա գրվում են փորձաքննության հերթական համարները, քննչական կոմիտեի կողմից նշված հերթական համարը, ինչպես նաև հայտնաբերման վայրը, թե դին կամ մասունքը որտեղից է բերվել:

ՀՀ առողջապահության նախարարություն

Please enter a valid URL