Search
Close this search box.

Վլադիմիր Կարապետյանը նշանակվել է Ուկրաինայում ՀՀ դեսպան

ՀՀ նախագահի հրամանագրով՝ Վլադիմիր Կարապետյանը նշանակվել է Ուկրաինայում ՀՀ դեսպան:

«Համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի. Վլադիմիր Կարապետյանին նշանակել Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան` երեք տարի ժամկետով (նստավայրը՝ Կիև)»,- ասված է հրամանագրում:

Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Տիգրան Սեյրանյանն ազատվել է Ուկրաինայում ՀՀ դեսպանի պաշտոնից:

Հիշեցնենք, որ 2020թ-ի հունիսի 9-ին Վլադիմիր Կարապետյանը հայտարարել էր, որ այլևս չի կատարում Հայաստանի Հանրապետության վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները:

Please enter a valid URL