Ադրբեջանը դանդաղեցնում է Նախիջևանի հետ կապող ավտոմայրուղու շինարարության ընթացքը՝ նախատեսելով ավարտին հասցնել 2023-ի աշնանը։
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, թե մինչև 2021-ի աշուն իրենք կկարողանան շահագործման հանձնել Հորադիզ-Միջնավան-Աղբենդ ավտոճանապարհը, որը կմիանա ՀՀ Մեղրիի ճանապարհին և կհասնի Նախիջևան։
Արցախի հարավային ու գրեթե ամբողջությամբ հարթավայրային շրջաններով անցնող 114կմ երկարությամբ ճանապարհի շինարարությունը թե ինչու են որոշել դանդաղեցնել, ի՞նչ կապ ունի դա տարածաշրջանային լարվածության ու հատկապես Իրանի դեմ հնարավոր ագրեսիայի հետ, այս պահին դժվար կլինի ասել։
Համենայն դեպս, Ադրբեջանը այլևս չի շտապում օր առաջ ցամաքային կապով միանալ Նախիջևանին։ Դա պարունակում է մի շարք դրական ու բացասական լիցքեր, որոնք կկարողանանք հասկանալ առաջիկա ամիսների ընթացքում։
Նաիրի Հոխիկյան