Search
Close this search box.

Կարմիր Խաչը՝ գերեվարված 6 հայ զինծառայողների հետ հանդիպման մասին

Մենք այս պահին կողմերի հետ գտնվում ենք երկխոսության մեջ՝ դեպքի կապակցությամբ: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին՝ անդրադառնալով այն հարցին, արդյո՞ք Կարմիր Խաչի ներկայացուցիչները հանդիպել են ադրբեջանցիների կողմից ՀՀ տարածքից մայիսի 27-ին գերեվարված 6 հայ զինծառայողների հետ, թե՞ ոչ:

Ամատունին նկատեց, որ ԿԽՄԿ-ի ներկայացուցիչները շարունակում են տեսակցել այն բոլոր քաղաքացիներին, որոնց գերեվարումը հաստատված է:

«Վերջին մեր այցելությունը եղել է մասիսի վերջին: Մենք այցելել ենք այն մարդկանց, որոնց գերեվարումը հաստատված է և որոնց նախկինում տեսակցել ենք»,-շեշտել է նա:

Please enter a valid URL