ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժանմունքում բերման ենթարկված քաղաքացուն խոշտանգելու դեպքի առթիվ ոստիկանությունում ծառայողական քննություն է նշանակվել։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության Հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։ Հիշեցնենք, որ համացանցում տեսանյութ էր հայտնվել, տարածողները պնդում էին, որ այն արվել է Արաբկիրի բաժանմունքում։
Ըստ տելեգրամյան ալիքների բերման ենթարկվածին, ոստիկանները ձեռբակալել են, այնուհետ Արաբկիրի բաժնի պետի՝ գնդապետ Վաթյան Արմենի հրահանգով, ձեռնաշղթաներ հագցրել։ Սա արդեն երկրորդ առտարոց դեպքն է, նույն Արաբկիրի բաժնում, երեկ պարզվել էր, որ իմքայլական պատգամավոր՝ Հայկ Սարգսյանն է այցելել նույն բաժին և հայհոյանքներով ստիպել ազատ արձակել իր հովանավորությունը վայելող «զինված խմբի», որոնց ոստիկանները հայտնաբերել էին և զենք զինամթերքով հանդերձ բերման էին ենթարկել։ Արաբկիրի ոստիկանության բաժնի պետը, հայտնի Արմեն Վաթյանն է, ով հանդիսանում է Փաշինյանի մտերիմ՝ Էդուարդ Աղաջանյանի քեռին: