Ու չխոսեք այլևս «երեխաների պաշտպանության օրվա» մասին, ու չխոսեք առհասարակ, եթե հիմա էլ լուռ եք: Եթե էսքանից հետո դեռ ԼՈւՌ ԵՔ,քնած, կույր կամ անտարբեր… ՉԽՈՍԵ՛Ք: ՉԿԱ ԱՐԴԱՐԱՑՈւՄ.. ԱՆՀՆԱՐԻՆ Է!!!
Չկարողացաք պաշտպանել Հայրենիքի պաշտպաններին, գոնե նրանց հոգիներն ու հիշատակը պաշտպանեիք…( Միայն մատնեցիք, զրոյացրիք բոլորիս…
Հիմա միայն ԳՈՌԱԼՈւ ու իսկապես խենթանալու ժամն է, էս էի՞ք ուզում, որ մի առողջ կորիզը ազգի խենթանա՞ !!! Դե ուրեմն հենց էդ խենթերից վախեցեք, լսեցի՞ք, անհայրենիք, դավաճան ու թրքահպատակների վերջը դժոխքն է լինելու, բայց սարսափեք ՄԱՐԴՈւ սարքած դժոխքից, մահը ձեզ չի փրկի:
Ես չեմ դնի պոլիեթիլենով «փաթաթած» մարմինների նկարը՝ 7 ամիս սառնարանում պահած ու գետնատարած…(
…ամեն Զինվորը լույս էր, ապրելու հույս էր, իր տան սյունն էր, իր Մոր երեխան էր, հոր որդին, իր երեխայի հայրը, իմ ԵՂԲԱՅՐԸ, իմ ԵՐԵԽԱՆ Ու ԻՄ ՄԻՍՆ Ու ԱՐՅՈւՆԸ:
Սրբացած հոգիներ են մեր Տղերքի հոգիները, ես չեմ կարող ՏԵՍՆԵԼ նրանց մասունքները ՊԱՐԿԵՐՈՎ !!! ՅՈԹ ԱՄԻՍ ԽԱԲԵՑԻՔ Ու ՔՐՔՐԵՑԻՔ, որ սառնարանում պահե՞ք, որ աստիճանաբար, «աննկատ» իբր գտնեն բերեն, հա՞ … ԾՆՈՂՆԵՐԻ՞Ց չեք վախենու՞մ, բա մի ամբողջ ժողովրդի անեծքից Չե՞ք վախենում!!!!
Գոռում ու կուրծք էինք ծեծում, լսող չեղավ, մեզ՝ ողջերիս էին «ԹԱՂՈւՄ», մեր մեռելներին անթաղ թողնու՞մ, մեր ՀԵՐՈՍ Ու ԼՈւՅՍԻ ՊԵՍ ԵՐԵԽԵՔԻՆ անգամ հողին չե՞ն թողել հանձնել, որ ին՞չ, որ «հպարտանա՞ն», հիմա հպար՞տ եք, հիմա հո չխանգարեցի՞նք ձեր անդորրը, հո լացի ձայնը չի՞ շեղում հպարտությունից, հո չե՞ք խեղդվում էս անաստվածությունից…..(((
Մենք, մեզ առաջինը քրիստոսնյա համարող ազգը, անգամ Մահը հարգել չսովորեց, էլ ուր մնաց կյանքը: Հող էինք, հող դարձան- ից անգամ զրկվեցինք, «հաղթեցին» մեզ պրիմիտիվ տեխնոլոգիաներն ու տխմար «գյոռռբագյոռ» կարգախոսները… ՎԱՅ ՄԵԶ !!!
Մենք պարտվեցինք անհավատությանը, անտարբերությանն ու կույր վախին, երբ էս ԼՈւՅՍ տղերքը պիտի հերոսանային, պիտի ԽՆԿԱՐԿՎԵԻՆ, պիտի ԽԱՂԱՂՎԵԻՆ, անթաղ մարմիններով ո՞նց խաղաղվեին ախր, բա իրենց ծնողները՞ …. ՅՈԹ ԱՄԻՍ !!!
Ողջերը «մեռած են», ՀԵՐՈՍՆԵՐԸ՝ անթաղ, սա է ձեր դեմքը #երիտթրքահայեր
Ջնջեք ձեր ազգանվան յան- երը, ջնջեք ՁԵԶ մեր կյանքից… ջնջվեք !!!
Դուք պատմության մեջ կմնաք միայն որպես թուրքի ջնջոց, որոնց գերեզմանները չեն էլ լինի, որովհետև անթաղ կմնաք:
Նազենի Հովհաննիսյան