Երեկ երեկոյան անհետ կորած զինծառայողների հարազատներից Արսեն Ղուկասյանը նոր մանրամասներ հայտնեց Աբովյանում զոհված զինծառայողների դիերի հայտնաբերման մասին.
«Առողջապահության նախարարությունն ասել է, որ մեր երեխեքի պահվող մարմինները ջերմամեկուսիչ են: Ես չգիտեմ, թե լուսանկարները որտեղից են համացանցում հայտնվել, բայց հորդորում եմ Առողջապահության նախարարությանը վաղ առավոտյան հերքել իրենց տված տեղեկությունը:
Այդ երեխաների մարմինների տեղը շատ պատահական է մեր ծնողներից մեկն իմացել: Ցերեկը, երբ որոշել էինք, որ բոլոր դիահերձարաններում պետք է ցուցակներով, տղաները տարբեր տեղեր էին գնացել: Ծնողներից երկուսը գնում են Աբովյանի դիահերձարան, զգում են սարսափելի հոտ շենքի կողքից, ասում են, որ նկուղում մարմիններ կան, սառնարան են կառուցում:
Մարմինները պահվել են +26 ջերմաստիճանի պայմաններում, և մենք չենք խնդրել, որ նրանք տեղափոխեն, նրանք ստիպված և պարտադրված են փոխել: Իսկ, եթե վաղը չհերքեք ձեր տարածած սուտը, խոստանում եմ վաղը այս դեպքի հետ կապված տեսանյութեր հրապարակել»: