Այսօր տասնյակից ավելի անձ է բերման ենթարկվել Արաբկիրի ոստիկանություն:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից ՀԺ-ի հարցին ի պատասխան ասացին, որ Կոմիտասի պողոտայից զենք կրելու, պահելու կասկածանքով բերման են ենթարկվել մի խումբ անձինք:
Ոստիկանության Արաբկիրի բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Տելեգրամյան ալիքում սա ներկայացվում է որպես քիլլերների խմբի վնասազերծում: