Search
Close this search box.

Միհրան Պողոսյանը ուսանող է, բայց ուզում է կրկին հայտվել պատգամավորի աթոռին

Մայիսի 18-ինՀ այաստանի ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն է դիմել Միհրան Պողոսյանի լիազորված անձ Նորայր Հարությունյանը՝ Միհրան Պողոսյանին վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու և վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին տեղեկանք ստանալու խնդրով: Դիմումին կից ներկայացրել է Մոսկվայի պոլիտեխնիկական համալսարանի հրաման, համաձայն որի` Միհրան Պողոսյանը նշված համալսարանում առկա ուսուցմամբ մագիստրատուրայի առաջին կուրս է ընդունվել:

Ըստ օրենքի` քաղաքացին վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող չի համարվում, եթե լիազոր մարմնին դիմում տալու օրվան նախորդող 1.461 օրերի ընթացքում նա առնվազն 731 օր բացակայել է Հայաստանից: Նույն նորմով սահմանվում է, որ Հայաստանից բացակայությունը հարգելի կարող է համարվել երկու հիմքով, որոնցից է՝ արտերկրում բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնառությունը։

Ներկայացրած փաստաթղթերով նշված ժամկետի հաշվանցմամբ Միհրան Պողոսյանը դիմում տալու օրվան նախորդող 1.461 օրերից 753 օր բացակայել է երկրից, այսինքն՝ օրենքով սահմանված ժամկետը գերազանցվել է 22 օրով և նրան մերժվել է տեղեկանքի տրամադրումը:

Մայիսի 20-ին Անձնագրայինում ստացվել է Միհրան Պողոսյանի լիազորված անձի երկրորդ դիմումը՝ տեղեկանք տրամադրելու հարցը կրկին քննարկելու խնդրանքով և ի հավելումն նախորդ փաստաթղթի ներկայացվել է Մոսկվայի պոլիտեխնիկական համալսարանի 15.01.2020թ. թիվ 0089- ОД հրամանը, ըստ որի 25-ից մայիսի 31-ը Միհրան Պողոսյանին նշված համալսարանում նախապատրաստական դասընթացների է հաճախել։

Ներկայացված հրամանների և տեղեկանքների իսկությունը պարզելու նպատակով 22.05.2021թ. հարցում է կատարվել Մոսկվայի պոլիտեխնիկական համալսարան: Մինչ հարցման պատասխանը ստանալը, Միհրան Պողոսյանի լիազորված անձը հայց է ներկայացրել Վարչական դատարան՝ տեղեկանքը տրամադրելուն պարտավորեցնելու պահանջով։

Մայիսի 25-ին դատարանն իր որոշման հիմքում դնելով նաև Մոսկվայի պոլիտեխնիկական համալսարանի՝ Միհրան Պողոսյանին նախապատրաստական դասընթացների ընդգրկելու մասին հրամանը բավարարել է հայցը, Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությանը պարտավորեցնելով տրամադրելտեղեկանքը: Դատարանի վճիռը եղել է վերջնական, առանց բողոքարկման իրավունքի։ Ի կատարումն դատարանի վճռի՝ մայիսի 25-ին Միհրան Պողոսյանին տրվել է հայցվող տեղեկանքը:

Այնուհետև 26.05.2021թ. ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում ստացվել է Մոսկվայի պոլիտեխնիկական համալսարանի պատասխան գրությունը, որով նշվել է, որ Միհրան Պողոսյանը նախապատրաստական դասընթացների չի ընդգրկվել, ինչպես և հերքվել է Մոսկվայի պոլիտեխնիկական համալսարանի կողմից 15.01.2020թ. թիվ 0089- ОД հրամանն արձակելու և 21.05.2021թ. թիվ 1427 տեղեկանքը տրամադրելու փաստը։

ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին որպես պատգամավորի թեկնածու Միհրան Պողոսյանի գրանցումն առկախելու նպատակով նշված հանգամանքի վերաբերյալ անմիջապես տեղեկացվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով, ծանուցվել է նաև Միհրան Պողոսյանի ներկայացուցիչը:

Վերջինս նույն օրը ԱՎ վարչություն է մուտքագրել երրորդ դիմումը և ներկայացրել Բելգորոդի պետական ազգային հետազոտությունների ինստիտուտից տրված տեղեկանք առ այն, որ Միհրան Պողոսյանը 15.01.2020-31-05.2020թթ. ընդգրկված է եղել նշված հաստատությունում կազմակերպված «Մարդկային կապիտալի կառավարում» ծրագրով նախապատրաստական դասընթացներին: Վերոնշյալ տեղեկանքի իսկությունը ստուգելու նպատակով հարցում է կատարվել Բելգորոդի պետական ազգային հետազոտությունների ինստիտուտ։

2021թ. մայիսի 30-ի դրությամբ նշված հարցման պատասխանը դեռևս չի ստացվել, ուստի օրենքով սահմանված եռօրյա ժամկետը լրանալու հանգամանքով պայմանավորված՝ Միհրան Պողոսյանին տրվել է նոր տեղեկանք:

Please enter a valid URL