Search
Close this search box.

«Ազատություն» ռադիոկայանի լրագրողը Hyundai-ով վրաերթի է ենթարկել 7-ամյա աղջկա

Երեկ՝ մայիսի 30-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:15-ի սահմաններոմ Երևանի բնակիչ, 34-ամյա Կառլեն Ասլանյանը իր վարած Hyundai մակնիշի ավտոմեքենայով Պարոնյան–Լեո փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտն, 7-ամյա Անի Լ.-ին:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է 1-03 շտապօգնություն, օգնել է երեխային տեղափոխել «Նաիրի» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է՝ նա եղել է սթափ:
Կայքի տեղեկություններով՝ վարորդ Կ. Ասլանյանը «Ազատություն» ռադիոկայան լրագրողներից է, իսկ վրաերթի ենթարկված երեխան սովորում է Երևանի դպրոցներից մեկի 1-ին դասարանում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Please enter a valid URL