Search
Close this search box.

Հիվանդության 34, մահվան 7 դեպք. իրավիճակը Հայաստանում

Մայիսի 31-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 222670 դեպք, որոնցից 213208-ն` առողջացած, 4438-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3942 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1083960 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 2655 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 34 նոր դեպք: Ունենք 227 առողջացած և 6 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1082 է:

Please enter a valid URL