Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ հայկական կողմն ուսումնասիրում է «Զանգեզուրի միջանցքի անխուսափելիության հետ կապված հարցերը»: Minval.az-ի փոխանցմամբ՝ այս մասին նա խոսել է կիրակի՝ ընդունելով Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարի գլխավորած պատվիրակությանը:
«Վերջերս ինձ տեղեկացրել են, որ հայկական կողմը պատշաճ կերպով ուսումնասիրում է այդ միջանցքի անխուսափելիության հետ կապված հարցերը: Ինչպես գիտեք, քննարկումներն այժմ ընթանում են եռակողմ ձևաչափով: Այդ հարցը քննարկվում է Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետների մակարդակով աշխատանքային խմբի շրջանակում»,- ասել է Ալիևը: