Search
Close this search box.

Զարուհի Փոստանջյանին թույլ չեն տվել. «Երկիր Ծիրանիի» հայտարարությունը

Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանին թույլ չեն տվել այցելել Կութ գյուղ: Այս մասին հայտնում են կուսակցությունից:

«Տեղեկացնում ենք Ձեզ, որ այսօր՝ 2021 թվականի մայիսի 30-ին, փաստաբան, «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանն այցելել է ՀՀ Գեղարքունիքի մարզ, ցանկանալով այցելել համանուն մարզի Կութ գյուղ:

Հասնելով գյուղ՝ Ռազմական Ոստիկանության աշխատակիցներն արգելել են Զարուհի Փոստանջյանին մուտք գործել, նշելով, որ չի թույլատրվում, առանց որևէ պատճառաբանության, սակայն նշել են, որ Զարուհի Փոստանջյանն իր մուտքը դեպի Կութ գյուղ թույլատրելու վերաբերյալ տեղեկատվություն կարող է ստանալ 2-րդ Բանակային Կորպուսի Հրամանատարությունից:

Զարուհի Փոստանջյանն այցելելով 2-րդ Բանակային Կորպուսի Հրամանատարություն, ստացել է պատասխան, որ վերոնշյալ խնդրի վերաբերյալ որևէ մեկը պատասխան տալ չի կարող:

Սույն խնդրի վերաբերյալ Զարուհի Փոստանջյանը այսօր՝ մայիսի 30-ին, հարցում է ուղարկել ՀՀ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին և ՀՀ Պաշտպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանին:

«Երկիր Ծիրանի» կուսակցություն

30 մայիսի, 2021թ.»:

Please enter a valid URL