Search
Close this search box.

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակի առաջին քսան համարները

1. Էդմոն Մարուքյան՝ 7-րդ գումարման ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար, «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադիր և խորհրդի նախագահ։ Փաստաբանների պալատի անդամ։ Մարդու իրավունքների և միջազգային իրավունքի մագիստրոս։ Գիտական մի շարք հոդվածների, վերլուծական ձեռնարկների և մարդու իրավունքների մասին զեկույցների հեղինակ եւ համահեղինակ:

2. Արտյոմ Գեղամյան՝ Իրավաբանական գիտությունների թեկնածու, ԱՄՆ Հարվարդի համալսարանի Ջոն Քենեդու անվան կառավարման դպրոցի շրջանավարտ, ՀՀ արդարադատության նախարարի նախկին տեղակալ։

3. Անի Սամսոնյան՝ 7-րդ գումարման ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, մասնագիտությամբ՝ լրագրող, միջազգայանգետ։ ՀՀ ՊԿԱ իրավագիտության մագիստրանտ։

4. Գևորգ Գորգիսյան՝ 6-րդ և 7-րդ գումարման ՀՀ ԱԺ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար։ Մասնագիտությամբ՝ ծրագրավորող։

5. Դավիթ Խաժակյան՝ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար, «Սինոփսիս Արմենիա» ընկերության որակի ապահովման մասնագետ, թեստավորման խմբի համակարգող։

6. Կարինե Ղուկասյան՝ Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ, Վանաձորի պետական բժշկական քոլեջի ատամնատեխնիկական առարկաների ամբիոնի վարիչ, «Մխիթար Գոշ» համալսարանի պրոռեկտոր, «Առողջ կյանք» հասարակական կազմակերպության նախագահ, մասնագիտությամբ՝ բժիշկ-ստոմատոլոգ։

7. Սարիկ Մինասյան՝ 7-րդ գումարման ՀՀ ԱԺ պատգամավոր, 2018 թվականի մարտից մինչև 2019 թվականի հունվարը՝ ՀՀ ԱՍՀՆ սոցիալական ապահովության պետական ծառայության Գյումրու տարածքային բաժնի պետ, քաղաքագիտության մագիստրոս։

8. Լևոն Մարտիրոսյան՝ Կանադայում Հայաստանի Հանրապետության նախկին արտակարգ և լիազոր դեսպան, ՀՀ Ազգային ժողովի 5-րդ գումարման պատգամավոր։ Էսեքսի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի շրջանավարտ, միջազգային իրավունքի մագիստրոս։

9. Սրբուհի Գրիգորյան՝ 7-րդ գումարման ՀՀ ԱԺ գումարման պատգամավոր, Սիսիանի ավագանու նախկին անդամ, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղի դասախոս, մասնագիտությամբ՝ հեռուստալրագրող-լեզվաբան։

10. Ստեփան Ստեփանյան՝ 7-րդ գումարման ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀ Արդարադատության նախարարության «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի դասախոս։ Մասնագիտությամբ՝ քաղաքագետ-միջազգայնագետ, ՀՀ ՊԿԱ կառավարման հոգեբանության ամբիոնի ասպիրանտ։

11. Գուրգեն Բաղդասարյան՝ 7-րդ գումարման ՀՀ ԱԺ պատգամավոր, Նոր-Նորք վարչական շրջանի ղեկավարի նախկին օգնական, 2004 թվականին՝ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության միջնաժամկետ բյուջեների ծրագրավորման բաժնի գլխավոր մասնագետ։ Մասնագիտությամբ՝ տնտեսագետ։

12. Ռուզաննա Ավագիմյան՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ, Հայաստանում ֆրանսիական համալսարանի միջազգային գործարար իրավունքի մագիստրոս, «Լուսավոր Հայաստան» խմբակցության իրավաքաղաքական գծով փորձագետ, Լիբերալ քաղաքականության դպրոցի քարտուղար։

13. Էդվարդ Անդրեասյան՝ 7-րդ գումարման ՀՀ ԱԺ պատգամավոր, 2019 թվականին՝ ՀՀ Արմավիրի մարզպետարանի քաղաքաշինության վարչության գլխավոր մասնագետ։ Մասնագիտությամբ՝ ճարտարապետ։

14. Մկրտիչ Մակարյան՝ իրավագետ, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի մագիստրոս, «Մկրտիչ Մակարյան» ՍՊԸ-ի տնօրեն։

15. Աննա Կոստանյան՝ 7-րդ գումարման ՀՀ ԱԺ պատգամավոր, մասնագիտությամբ՝ լեզվաբան, անգլերենի և պարսկերենի մասնագետ։

16. Հրանտ Այվազյան՝ 7-րդ գումարման ՀՀ ԱԺ պատգամավոր, 2003-2019 թվականներին՝ «Լոռու զարգացման կենտրոն» ՀԿ-ի տնօրեն, 2016-2018 թվականներին` Լոռու մարզի զբաղվածության աջակցության մարզային հանձնաժողովի, 2018 թվականին` ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարին կից հասարակական խորհրդի անդամ։ Մասնագիտությամբ՝ ճարտարագետ-մեխանիկ։

17. Արշավիր Խաչատրյան՝ քաղաքացիական ծառայության 1-ին դասի խորհրդական, ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգի Դևիս քաղաքի պատվավոր քաղաքացի։ Մասնագիտությամբ՝ ինժեներ։

18. Աննա Թովմասյան՝ ԵԿՄ անդամ, Ապրիլյան քառօրյա և քառասունչորսօրյա պատերազմների մասնակից, «Մարշալ Հ․Ք․ Բաղրամյան» և «Ծովակալ Հ․Ս․ Իսակով» մրցանակների մեդալակիր, ԵՊՀ պատմության ֆակուլտետի մագիստրոս, մասնագիտությամբ՝ իրավագետ-պատմաբան։

19. Սարգիս Ալեքսանյան՝ 7-րդ գումարման ՀՀ ԱԺ պատգամավոր, տեղեկատվական համակարգերի մասնագետ, ՀՊՃՀ ճարտարագիտության մագիստրոս։

20. Նորայր Կարապետյան՝ ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տարածքային զարգացման հիմնադրամի փորձաքննող ինժեներ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության Վայոց ձորի մարզային պատասխանատու։ Մասնագիտությամբ՝ ինժեներ-շինարար։

Please enter a valid URL