Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Հայաստանի առաջին և երկրորդ նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանին և Ռոբերտ Քոչարյանին հրավիրել է բանավեճի:
«Հունիսի 18-ին Լևոն Տեր-Պետրոսյանին և Ռոբերտ Քոչարյանին հրավիրում եմ ուղիղ բանավեճի և այդ ժամանակ ամեն ինչ լավ կերևա: Փակ դահլիճներում հեշտ է տղամարդլամիշ լինելը: Կգաք, դեմ դիմաց կկանգնենք ու կխոսենք և բացատրություն կտաք, թե 97 թվին ինչի է Ղարաբաղը բանակցային գործընթացից դուրս թողել»,– ասել է նա: