Վարչապետի ժպ Նիկոլ Փաշինյանի՝ այսօր՝ Ավան վարչական շրջանի «ՔՊ» շտաբ այցի ընթացքում ոստիկանությունը բերման է ենթարկել քաղաքացի Անի Կաղինյանին՝ ենթարկելով վարչական տուգանքի՝ Հոդված 182-ի հատկանիշներով (ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը):
Այս մասին Armrusnews.am-ին պատմել է Կաղինյանը՝ ներկայացնելով տեղի ունեցածի մանրամասները:
«Պատահմամբ տեղեկացա, որ վարչապետի ժպ-ն հանդիպում է անցկացնում մեր թաղամասում գտնվող «ՔՊ» շտաբում, որոշեցի մասնակցել որպես տարածքի բնակիչ, որովհետև պատերազմից հետո բազմաթիվ հարցեր կան, որոնց պատասխանները պետք է տա հենց Փաշինյանը, և, քանի որ նրա որևէ այցի մասին նախապես չի տեղեկացվում, ուստի ամենահարմար առիթն էր՝ նրան դեմառդեմ տեսնելու, հարցերս ուղղելու: Շտապեցի շտաբ. մեծաթիվ ոստիկաններ, անվտանգության աշխատակիցներ և մի քանի տասնյակ տղամարդիկ, որոնք «բերված էին» վարչապետի կողմից՝ հսկում էին տարածքը՝ խոչընդոտելով քաղաքացիների տեղաշարժը շտաբի մերձակայքում:
Մուտքի մոտ ՔՊ-ական Դավիթը, մականունը՝ «Ռուպր Դավո», արգելեց ինձ ներս մտնել՝ պատճառաբանելով, թե ես խանգարում եմ հանդիպմանը: Բոլոր պնդումներս ապարդյուն էին, ուստի որոշեցի բակում սպասել, ի դեպ, շտապելուց նույնիսկ հեռախոսս էի մոռացել տանը, անգամ խոսք լինել չէր կարող ակցիայի մասին, ինչը փորձում էին ներկայացնել թեՙ ոստիկանները, թեՙ անվտանգության աշխատակիցները, երբ ստիպում էին ինձ լքել տարածքը», -նշել է մեր զրուցակիցը:
Նրա խոսքով՝ Փաշինյանի պահապաններին նյարդայնացրել է այն հանգամանքը, որ կինը կարող է միայնակ կանգնել հսկողություն իրականացնող մի քանի հարյուր տղամարդու հետ նույն տարածքում:
«Ես ակցիայի նպատակ չունեի, մեն-մենակ էի, անգամ ձայնս չեմ բարձրացրել, որևէ մեկի հետ չեմ վիճաբանել, թեև Նիկոլի գելխեղդները ամեն գնով փորձում էին հունից հանել ինձ: Ընդամենը 10 րոպե էի կանգնել բակում, երբ ինձ բերման ենթարկեցին Ավանի ոստիկանություն, խուզարկեցին, բնականաբար, ոչինչ չգտան, այնուհետ վարչական տուգանքի արձանարգություն կազմեցին, 3 ժամ անց բաց թողեցին», -պատմել է Կաղինյանը:
Հետաքրքրվեցինք, թե ի՞նչ հարցեր էր պատրաստվում ուղղել Փաշինյանին, եթե հաջողվեր հանդիպել, մեր զրուցակիցը մանրամասնել է:
«Մասնավորապես այն, որ ինքը հայտարարում է`Ղարաբաղը Ադրբեջան է և վեՙրջ, իսկ տարիներ առաջ ասում էր՝ Արցախը Հայասատան է և վեՙրջ, ես ընդամենը ուզում էի հասկանալ՝ այն ժամանակ էր ինքը ճի՞շտ, թե՞ հիմա: Որպես քաղաքացի՝ ուզում եմ իր բառախաղի իմաստն հասկանալ, որովհետև ժամանակին, երբ Արցախը Հայաստան էր ու վերջ էր աղաղակում Ստեփանակերտի հրապարակում, ինչը դարձավ պատերազմի պատճառը, հիմա ես իրավունք ունե՞մ իմանալու՝ միգուցե վաղն էլ հայտարարի՝ Հայասանն է Ադրբեջան ու վերջ: Ի՞նչ երաշխիք, որ իր հաջորդ քայլը դա չի լինելու:
Երկրորդ հարցս էլ հետևյալն էր՝ ամբողջ Հայաստանի տարածքը լեռներ են, որոնք շուրջ 6 ամիս ձյունածածկ են, եթե Նիկոլի պնդմամբ դրանք մեզ հարկավոր չեն, ուրեմն ի՞նչ է առաջարկում՝ մնալու՞ ենք Արարատյան դաշտավայրի հույսի՞ն, եթե իհարկե այդ տարածքն էլ իր թեթև ձեռքով թուրքին չի հանձնվելու»,- նշել է Կաղինյանը՝ հավելելով, որ դիմելու է իրավապաշտպաններին, ինչպես նաև կոչ է արել քաղաքացիներին՝ հանրային ճնշման ենթարկել թեՙ Փաշինյանին, թեՙ քպ-ականներին:
«Յուրաքանյուր մտահոգ քաղաքացի պարտավոր է մտնել քպ շտաբեր ու առաջին հերթին ստանալ հետևյալ հարցի պատասխանը՝ ո՞րն է մեր ապագան իրենց հետ: Նիկոլականների ու իրենց ղեկավարի սանձարձակությունը հատել է բոլոր սահմանները, մասնավորապես այն, որ Նիկոլն արդեն անամոթաբար հայտարարում է, թե 60 տոկոս ձայն է հավաքելու: Հարցս ուղղում եմ բոլոր ընդդիմադիրներին՝ եթե արթնանաք ու տեսնեք, որ Նիկոլն իսկապես ճիշտ էր իր կանխատեսումներում, ի՞նչ եք անելու», -եզրափակել է Կաղինյանը: