Ես հոկտեմբերի 27-ի ահաբեկչության վերաբերյալ մանրամասն գրել եմ իմ գրքում, ոչ մի կետ, ոչ մի բառ չեմ թաքցրել. Գրել եմ այն, ինչ եղել է: Այս մասին, մայիսի 28-ին, վանաձորցիների եւ «Հայաստան» դաշինքի ակտիվի հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը:
«Հիմա եթե անհրաժեշտություն կա նաեւ քաղաքական գնահատական տալու, կարող ենք եւ պետք է տանք»,-ասաց նա: