Արցախի Հանրապետության պետական նախարար-ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հունիսի 1-ից վայր է դնում լիազորությունը և նոր պետնախարար (վարչապետ) է նշանակվելու Արցախի նախկին ՄԻՊ–ը` Արտակ Բեգլարյանը։
Անդրադառնալով այս փոփոխությանը, Ստեփանակերտից Տիգրան Պետրոսյանը հետևյալ դիտարկումն է անում․
«Արցախի պետական համակարգը լքում է ևս մեկ պաշտոնյա, ով աշխատելով այդ կեղտոտ, կոռումպացված համակարգում, կարողացավ մաքուր պահել իր անունը, երբ չորս կողմը լափամանից օգտվում էին…
Կարեն Դանիելյան, Գրիգորի Մարտիրոսյան…այնպիսի տպավորություն է, որ համակարգը «մաքրում» են չկոռումպացված անձերից»։
Մինչդեռ, արցախցիների կարծիքով Արցախում այս փոփոխությունները հենց այնպես չեն կատարվում։ Ամեն ինչ տեղի է ունենում Արայիկ Հարույունյանի գիտությամբ․ ավելին, մտավախություն կա, որ այս վերադասավորումների հետևում Արայիկ Հարությունյանի փախուստն է նախապատրաստվում․ Արցախում լուրեր են շրջանառվում, որ Հայաստանի ընտրությունների ամենաթեժ պահին Արայիկ Հարույունյանը կդիմի փախուստի․ ըստ այդ լուրերի նա կհանգրվանի Մոսկվայում կամ Եվրոպայում, դավաճանելով նաև Նիկոլ Փաշինյանին։