44-օրյա պատերազմը 20-ամյա Ռուզաննայից խլեց ամուսնուն. Ասատուր Շահնազարյանը մահացավ առանց առաջնեկին տեսնելու, փոքրիկը ծնվեց հոր մահից երեք օր հետո` հոկտեմբերի 12-ին: Այս մասին հայտնում է Tert.am-ը։
Ասատուրը 9 ամիս սպասել ու պատկերացրել էր, թե ինչ դիմագծեր պիտի ունենա Սուրենը, ինչպես պիտի նրան դաստիարակի, ինչ սովորեցնի, բայց չվայելեց հայրական սերը:
Ցավը բթացրած նորաթուխ մայրիկը Սուրենին բերել է հոր մոտ. մայիսի 28-ին կլրանար ավագ լեյտենանտ Շահնազարյանի 25 ամյակը:
Նա զինվորական կարիերան «Մեծ Մհեր» կրթահամալիրից էր սկսել, հետո ուսումը շարունակել Վազգեն Սարգսյանի անվան համալսարանում:
Սպասել էր, որ իր սիրած աղջիկը դպրոցն ավարտի և հենց հաջորդ օրը Ասատուրն ու Ռուզաննան բոլորից թաքուն փախել ու իրենց ընտանիքն էին ստեղծել:
Երիտասարդ աղջիկը Երևանին մոտ գտնվող Նորաշեն գյուղում ամեն ինչ թողել և գնացել էր Մեղրի, որ ծառայության ընթացքում ամուսնուն թև ու թիկունք լիներ. միայն հղիության վերջին օրերին էր Ասատուրին մենակ թողել:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում