Search
Close this search box.

Նիկոլ Փաշինյանը մեղադրեց Ռոբերտ Քոչարյանին

«Այսօր նախկին իշխանություններից որևէ մեկը մեզ որևէ բանում մեղադրելու ոչ բարոյական, ոչ քաղաքական իրավունքը չունի»,- այսօր ՔՊ անդամների հետ հանդիպմանն ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Ռոբերտ Քոչարյանը ասում ա՝ եթե վարչապետը Թուրքիայի գործակալ է, ուրիշ ի՞նչ պիտի անի։ Բա ասում եմ՝ եթե 1999 թվականին Հայաստանի ղեկավարը լիներ Թուրքիայի հատուկ ծառայությունների գործակալ, էլ ի՞նչ պիտի տեղի ունենար, եթե ոչ Հոկտեմբերի 27։ Եթե Թուրքիայի գործակալ լիներ, պիտի Անվտանգության խորհրդի նիստ հրավիրեր ու ասեր՝ գիտեք ինչ կա, եկեք Մեղրին տանք Ադրբեջանին։ Եվ դրանից հետո էլ Հոկտեմբերի 27 պիտի տեղի ունենար Հայաստանում, եթե 1999 թվականին Հայաստանի ղեկավար լիներ Թուրքիայի գործակալը»,- ասաց Փաշինյանը։

Նա նշեց, որ հրապարակել է Ղարաբաղի հարցով բանակցային մանրամասները։ «1999 թվականին՝ Անվտանգության խորհրդի նիստից և հոկտեմբերի 27-ից հետո գնացել Ստամբուլում կողմ են քվեարկել Եվրոպայում անվտանգության խարտիային, որը եթե դիվանագիտական լեզվից թարգմանենք, այնտեղ գրված է հստակ, որ Ղարաբաղի հարցը կարող է լուծվել միայն գոյություն ունեցող պետության՝ այսինքն՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում։ Բա եթե Թուրքիայի գործակալ լիներ, ինչի՞ն պիտի կողմ քվերակեր։ Բա եթե 1998 թվականին Հայաստանի ղեկավարը Թուրքիայի գործակալ լիներ, ուրիշ ի՞նչ մեծ ծառայություն պետք է մատուցեր Թուրքիային և Ադրբեջանին, եթե ոչ Ղարաբաղը բանակցային գործընթացից դուրս թողնելն է։ Եվ ես այսօր ասում եմ՝ այո, 98 թվականին Հայաստանը կարող էր ասել՝ չեմ բանակցում առանց Ղարաբաղի, որովհետև էն ժամանակ Ադրբեջանի բանակն այդ վիճակում չէր և չէր կարող պատերազմով Ղարաբաղի հարց լուծելու փորձ անել։ Եվ միջազգային իրադրությունն առավել ևս այդ իրավիճակում չէր։ Բա եթե թուրքական գործակալ լինեին, պետք է առաջին հերթին մտածեին իրենց իշխանությունը պահպանելու մասին և դրա մասին էլ մտածեցին»,- նշեց Փաշինյանը։

Please enter a valid URL