Search
Close this search box.

Սեդա Գրիգորյան անունով մեկը անձնագրային տվյալներ է հավաքագրում

Լրագրող Ռուզաննա Խաչատրյանը իր ֆեյսուքյան էջում գրում․

Ոմն Սեդա Գրիգորյան՝ իր ասելով ՄԱԿ-ի ԱԽ-ին դիմելու ստորագրահավաքի նախաձեռնող խմբի անդամ, այս նպատակով հավաքագրում է ստորագրողների նաև անձնագրային տվյալները։
Մի կողմ թողնենք, որ նախաձեռնության հետևանքներն ինքնին անպտուղ են, վկան՝ Ղարաբաղի խնդրին առնչվող և վաղուց ընդունված հայտնի բանաձևերը։ Բազմաթիվ հայաստանցիներ՝ հատկապես Սփյուռքում մշտապես բնակվող, անհանգստացած են, որ սույն խումբը կամ այս անհատը ՀՀ-ում քվեարկության նախաշեմին ընտրողների անձնագրային տվյալներն է պահանջում։ Բացի սա, հարգելի Shushan Doydoyan, կհուշե՞ք, արդյոք սույն անձը սրանով խնդիր չունի՞ Անձնական տվյալների պաշտպանության մասին ՀՀ օրենքի հետ։ Շնորհակալություն։
Հ.Գ. Սքրին շոթերում կարմիրով ընդգծումներն իմն են։

Please enter a valid URL