Վերջին շրջանում արդեն երկրորդ իրանցի հեղինակավոր վերլուծաբանի հոդվածն եմ տեսնում, որտեղ խոսվում է Սյունիքի նկատմամբ Բաքվի բռնապետի ոտնձգությունների և հռետորաբանության՝ Իրանի շահերի տեսանկյունից մարտահրավերների մասին։
Ուշագրավը սակայն այն է, որ այս խնդրում իրանցիները ռազմավարական առումով կարծես ավելի հեռուն են մտածում՝ լայն անդրադարձ կատարելով Թուրքիայից եկող վտանգներին և, ըստ էության, հասկացնելով, որ Ադրբեջանը թուլացնելու գործընթացի բանալին Թուրքիայում է, ուստի պետք է շարքից հանել, պատկերավոր ասած, Անկարայից չափ տվող «դիրիժորին», որից հետո Բաքվի «նվագախմբի» ձայնը կկտրվի։
Ւրանագետ Վարդան Ոսկանյան