Մոսկվայում բնակվող հայ փորձագետ Գրիգոր Քեթցյանը իր հերթական միայնակ ակցիան է իրականացրել Կրեմլի մոտ՝ պահանջելով ազատ արձակել հայ գերիներին: Ֆեյսբուքյան նրա էջից պարզ է դառնում, որ նրան ոստիկանությունը ձերբակալել է:
Քեթցյանի ֆեյսբուքյան էջում օգտատերերը շնորհակալություն են հայտնում նրան՝ իրականացված ակցիայի ու սրտացավության համար: