Հունիսի 20-ին սպասվող ընտրություններին ընդառաջ նորանոր մանրամասներ են հայտնի դառնում կուսակցությունների ցուցակների վերաբերյալ:
Հայկական ժամանակի տեղեկություններով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրացուցակն այս անգամ որոշ նորություններով է աչքի ընկնելու:
Ըստ այդմ, ցուցակի առաջին հնգյակում ընդգրկված է լինելու հայտնի գործարար, ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը: Վերջինիս մամուլի խոսնակը աղբյուրի հետ զրույցում ասաց, որ երբ որ հստակություն լինի՝ հայտարարություն կանեն: Դիտարկմանը, որ մեր տեղեկություններով արդեն համարն է որոշված՝ Աննա Մկրտչյանն ասաց, որ կփորձի կապ հաստատել պարոն Սուքիասյանի հետ եւ տեղեկությունը ճշտել:
Մեր տեղեկություններով, ՔՊ ցուցակի անցողիկ տեղերից մեկն էլ (13) բաժին է ընկնելու գործարար, «Միավորված աշխատանքային կուսակցության» նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Գուրգեն Արսենյանին: Արսենյանը ՀԺ-ի հետ զրույցում ոչ հերքեց, ոչ հաստատեց այդ տեղեկությունը՝ կոչ անելով սպասել ցուցակի հրապարակմանը:
Ինչպես հայտնի է՝ հունիսի 26-ը ԿԸՀ-ին ցուցակների տրամադրման վերջնաժամկետն է: ԿԸՀ-ին դրանք տրամադրելուց հետո քաղաքական ուժերն իրենց ցուցակները կսկսեն հանրայնացնել: