Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փող չունեք, գերի հանձնվեք․ Սամվել Բաբայան

Պետք է առաջին հերթին բանակ ունենայինք, որ այսօր չվախենայինք կրակել։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը՝ անդրադառնալով վերջին օրերին Սյունիքում և Գեղարքունիքում ստեղծված իրավիճակին։

Ըստ Բաբայանի՝ բանակ չունենալու համար մեղավոր են բոլոր նրանք, ովքեր ղեկավարել են երկիրը վերջին տարիներին՝ առաջին նախագահից մինչև Նիկոլ Փաշինյան։

Ինչ վերաբերում է սահմանազատման գործընթացներին, Բաբայանն ասում է՝ առաջին հերթին պետք է վերականգնել Արցախի տարածքային ամբողջականությունը, տալ մանդատային տարածք, նոր միայն գնալ դեմարկացիայի և դելիմիտացիայի։

Բաբայանն ասում է՝ չպետք է թույլ տրվեր, որ հակառակորդը ներթափանցեր մեր տարածք, բայց եթե արդեն տեղի է ունեցել, պետք է բանակ կառուցել․ «Հեքիաթ են պատմում, ասում են՝ փող չունենք։ Փող չունեք, գերի հանձնվեք։ Ասա խելք չունենք, հասկանանք, որ ասում եք փող չունենք, չենք հասկանում»։

Բաբայանը նշեց, որ անպայման մասնակցելու է ընտրություններին, մտնում է գործընթացի մեջ՝ մեջտեղի գիծը լինելու համար և արյունահեղությունը բացառելու համար․ «Ես չեմ բացառում որևէ ուժի հետ համագործակցելը, ինչ վերաբերում է երեք նախագահների՝ ընտրական գործընթացներին մասնակցությանը, հասարակությունն է որոշելու՝ իրենց կառավարելու հնարավորություն տալո՞ւ է, թե ոչ»։

Բաբայանը միանշանակ պնդեց, որ ընտրախախտումներ և ընտրակաշառքի դեպքեր լինելու են, դա պետք է զսպեն ուժային կառույցները։

Please enter a valid URL