Search
Close this search box.

Ռամզան Կադիրովի օգնական ադրբեջանցու է ծեծել. նա ստացել է ծնոտի կոտրվածք

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի օգնականն ընկերոջ հետ, ով ոստիկան է, ադրբեջանցու է ծեծել ու առևանգել վերջինիս ավտոմեքենան: Այս մասին հայնում են Խանտի Մանսիյսկի իրավապահ մարմիններից:

Հայտնվում է, որ ադրբեջանցին վերոնշյալ ոստիկանի հետ հանգստանալիս է եղել Твоя Чайхона սրճարանում: Այստեղ նրանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել, ինչը վերածվել է ծեծկռտուքի, ինչի ադրյունքում տուժողը ստացել է ծնոտի կոտրվածք:

Կասկածյալները վերցրել են վերջինիս ավտոմեքենան ու հեռացել:

Միջադեպից հետո ոստիկանը հեռացվել է ծառայությունից:

Եթե Կադիրովի օգնականին ու վերջինիս ընկերոջը մեղավոր ճանաչեն, նրանց մինչև 15 տարվա ազատազրկում է սպառնում:

Please enter a valid URL