Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Նոր Նորք վարչական շրջանի համակիրների հետ: Ընտրություններին ընդառաջ ԲՀԿ նախագահը ներկայացրել է կուսակցության առաջնահերթությունները,որոնցից գլխավորը համարել է երկրի անվտանգությունը: Այդ հարցում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարն անփոխարինելի է համարել ռազմավարական դաշնակից Ռուսաստանի դերակատարությունը: Գագիկ Ծառուկյանն անդրադարձել է նաև բանկային համակարգի խնդիրներին և վերահաստատել իր այն դիրքորոշումը, որ մինչև 3 մլն դրամ վարկերը պետք է ներվեն՝ առանց բացառության: